«Հրապարակ». Հակոբյանը տհաճ իրավիճակում է դրել ՔՊ թիմին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փետրվարի 22-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացումը, որի ընթացքում բավականին ուշագրավ հայտարարություններ են հնչել: Չնայած ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը և նրա ամուսինը` Տիգրան Եգորյանը, երդվյալ նիկոլականներ են, սակայն Հակոբյանը տհաճ իրավիճակում է դրել ՔՊ թիմին:
Նա իր ելույթի ժամանակ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ասել է, որ անթույլատրելի էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելը: Նաև հիշատակել է ԱԺ-ում ՔՊ-ի կողմից Կոռուպցիայի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին չվերընտրելու և ճնշումների ենթարկելու դեպքը՝ դա ևս համարելով անընդունելի վարք:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ և ՆԳ փոխնախարարները, մի խումբ ՔՊ-ական պատգամավորներ լուռ լսել են ու չեն արձագանքել այս քննադատություններին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը և այլ դիվանագետներ: Մեզ պատմեցին, որ նրանք գլխով հավանության նշաններ են արել այդ քննադատությունների ժամանակ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան