«ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետությանը
Կառավարության նիստում գործադիրը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Հայաստանի» որոշ բաժնեմասերի 20 տոկոսը։
««ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության ընդհանուր ժողովը, որը կայացել է փետվարի 16-ին, որոշել է Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը։
Հիմք ընդունելով նշվածը և այն հանգամանքը, որ «ՄՏՍ Արմենիա» ընկերությունն ունի ռազմավարական նշանակություն հեռահաղորդակցության ոլորտում և հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտում մեր ռազմավարական նպատակները, ՏՏ ոլորտի զարգացման ներկայիս ընթացքը, նախագծով առաջարկվում է որպես նվիրատվություն
Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընդունել ընկերության սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի վարչապետի աշխատակազմին»,- կառավարության նիստում ասաց զեկուցող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հայաստանի կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը, և պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ այս ռազմավարական ոլորտում Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, հենց ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպությունում մասնակցություն և ներկայություն ունենալու հնարավորություն ունի: Սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ։ Ես, կարծում եմ, որ մենք պետք է մեր ընկերություններին խրախուսենք, որ քաղաքացիների ու բաժանորդների ներկայությունն ու մասնակցությունն ապահովեն ընկերությունների կառավարման գործում»,- ասաց նա՝ հավելելով, որ կառավարությունն, այդ նվիրատվությունն ընդունելով, ուղերձ է հղում այլ ընկերություններին։
«Մենք պետք է քաղաքականությամբ խրախուսենք, աջակցենք, հորդորենք, որ ընկերությունները դառնան բաց բաժնետիրական, բայց մի կետ պետք է գա, որ եթե մեր խրախուսման ծրագրերը, հորդորները էֆեկտ չեն տալիս, ուրեմն պետք է գնանք այլ մեխանիզմի, ընդհուպ պետք է գնալ հարկային դիվերսիֆիկացիայի մեխանիզմով:
Պետք է ասենք՝ դու բաց բաժնետիրական ընկերություն ես, ուրեմն այս հարկն է գործում, եթե ոչ, ապա այլ հարկային համակարգ է գործում՝ ընդ որում պետական վերահսկողության որոշակի մեխանիզմներով:
Ես չեմ կարծում, որ մի երկիր կա, որ ասում է՝ թող օտարերկրյա ներդրողները գան, մեր հեռահաղորդակցության ոլորտը վերցնեն որպես 100 տոկոս սեփականություն, և մենք էլ առանձնապես գաղափար չունենանք, թե այնտեղ ինչ է կատարվում: Ես բացառում եմ, չի կարող լինել այդպիսի բան: Եթե որևէ երկրում այդպիսի բան ասվում է, ուրեմն այլ մեխանիզմներ կան օրենսդրական, կարգավորման:
Թող ոչ ոք մեզ խեթ հայացքով մեզ չնայի, սա մեր հրապարակային քաղաքականությունն է:
Մենք կորոշենք, որոնք են այդ ոլորտները, որ եթե X պահին չգնացին բաց բաժնետիրացման, ուրեմն ուրիշ հարկեր պետք է տան, պետք է ասենք՝ ձեզ համար շահութահարկն այսքան է, եկամտային հարկն այսքան է, ավելացված արժեքի հարկն այնքան է, լիցենզիայի վճարը սրանք են: Երկրաժամկետ հեռանկարում էլ պետք է ընդհանրապես բացառենք այդպիսի ընկերությունների գոյությունը շուկայում:
Ի՞նչ է նշանակում` մեր բոլորի հեռախոսի համարները, անձնական տվյալները վերցնեն ու գնան, դռները փակեն, ասեն` հո՛պ, հանկարծ ոչ մեկդ մոտ չգաք։ Որտե՞ղ է այդպես գրված։ Չի՛ կարող նման բան լինի։ Ես ուղիղ հեռահաղորդակցման մեր ոլորտին այդ ուղերձը հղում եմ»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կասկածելի նվիրատվություն. Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատը ավելի քան 50%-ով նվազեցրել է պետական բյուջե իր հարկային մուտքերը
- «ՄՏՍ Հայաստան»-ի նոր սեփականատերը Հայաստանին կփոխանցի բաժնետոմսերի 20%-ը
- Լուրջ հետևանքներ կարող է ունենալ, նույնիսկ՝ երկրի համար կորուստներով. Վարդանյանը՝ «Լիդիան»-ի բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու մասին
- Կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ից ընդունեց կանոնադրական կապիտալի 12.5 % բաժնետոմսերը
- «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ
- Կառավարությունը մտադիր է վաճառե՞լ ԶՊՄԿ-ի իր բաժնետոմսերը
- ԱՆԻՖ-ը այսուհետ չի կառավարելու ԶՊՄԿ-ի՝ ՀՀ կառավարության բաժնեմասը
- ԶՊՄԿ-ն գաղտնի որոշմամբ ևս 6.8 տոկոս բաժնետոմսեր է նվիրել կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան