Միշել Ֆորսթ. Բռնաճնշումները, որոնց բախվում են խաղաղ բնապահպան ակտիվիստները, մեծ սպառնալիք է ժողովրդավարության համար
ՄԱԿ-ի՝ բնապահպանների հարցերով նախկին հատուկ զեկուցող, Օրհուսի կոնվենցիայի հատուկ զեկուցող Միշել Ֆորսթը պետություններին հորդորում է չհետապնդել բնապահպաններին իրենց պայքարի և քաղաքացիական անհնազանդության համար, այլ ուշադրության դարձնել նրանց բարձրացրած հրատապ հարցերին և լուծել դրանք։ Նրա կոչը տարածում է գտել միջազգային մամուլում։
The Guardian-ը մասնավորապես մեջբերել է հատուկ զեկուցողի խոսքից այս հատվածը.
«Եվրոպական երկրները պետք է վերջ տան խաղաղ ցույցերի ճնշումներին և քրեականացմանը և շտապ քայլեր ձեռնարկեն՝ նվազեցնելու արտանետումները՝ համաձայն կլիմայի Փարիզի համաձայնագրի։ Բռնաճնշումները, որոնց բախվում են խաղաղ բնապահպան ակտիվիստները, մեծ սպառնալիք է ժողովրդավարության և մարդու իրավունքների համար»:
Միշել Ֆորստը խոսել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի և Պորտուգալիայի մասին՝ նշելով, որ ստուգման ենթարկված բոլոր երկրները Օրհուսի կոնվենցիայի մասնակիցներ են, իսկ կոնվենցիան ասում է, որ խաղաղ բնապահպանական բողոքը որոշումների կայացմանը մասնակցելու հանրության իրավունքի օրինական իրականացումն է, և որ դրանում ներգրավվածները պետք է պաշտպանված լինեն:
Մինչդեռ Ֆորսթն ասել է, որ ողջ Եվրոպայում խաղաղ բնապահպանական բողոքներին պատասխանում են ճնշումներով։
«Բնապահպանական արտակարգ իրավիճակը. որին մենք բոլորս բախվում ենք, և որը գիտնականները փաստագրում են տասնամյակներ շարունակ, չի կարող լուծվել, եթե դրա մասին ահազանգողներն ու գործողություններ պահանջողները, քրեական պատասխանատվության ենթարկվեն այդ ակցիաների համար», - ասել է նա:
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնությունն այս առումով հիշեցնում է, որ Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնցով քաղաքացիական անհնազանդությունը մտցրել է ֆորս մաժորային հանգամանքների շարքում, որոնց դեպքում հանքարդյունաբերական ընկերությունները կարող են երկարաձգել արդյունահանման համար տրված ժամկետները և չեն կրի երկարատև անգործության հետևանքները, այսինքն՝ չեն զրկվի ստացված լիցենզիաներից։
Օրենքի փոփոխությունները հետադարձ ուժով կիրառություն են ստացել, ինչը լայն հանրությունը գնահատաել է հակասահմանադրական։
«Հիշեցնում ենք, որ Հատուկ զեկուցողը նաև հետևում է Հայաստանում բնապահպաններին զրպարտության դատերի միջոցով հետապնդումներին, գրասենյակի կայքում Հայաստանի իշխանություններին հղված մտահոգություններն են և Արտգործնախարարության ոչինչ չասող արձագանքը դրանց»,-ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի գործով գնդեվազցիներն ընդդեմ ՇՄ և ՏԿԵ նախարարությունների
- Թեհմինե Ենոքյան. Հայաստանի կառավարությունը, դառնալով ԶՊՄԿ-ի ու Լիդիանի բաժնետեր, ուղիղ պատասխանատվություն է կրում իմ նկատմամբ իրականացվող ճնշումների համար