Ն. Զարյանի անվան դպրոցում դասարանների մեծ մասում դասապրոցեսը տապալված է
Ոստիկանություն Արբակիրի բաժնի անչափահասների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավարն այսօր շրջել է թիվ 130 դպրոցում և արձանագրել, որ դասարանների մեծ մասում դասապրոցեսը տապալված է։
Թիվ 130 դպրոցից հայտնեցին, որ ուսուցիչները ոստիկանության ներկայացուցիչն են ներկայացրել ծնողներից ստացած հաղորդագրությունները, որոնք փաստել է, որ տնօրենի կողմից երկու օր շարունակ դպորցում ոստիկական ուժեր կենտրոնացնելու և վախի մթնոլորտ տարածելու հետևանքով խուսափում են իրենց երեխաներին ուղարկել դպրոց։
Այս պահին մի քանի դասարաններում ընթանում են դասեր՝ աշակերտների մի մասի ներկայությամբ։ Դասենյակներում երկուական ոստիկաններ են՝ դասի ընթացքում։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ երեկվանից ոստիկանները դպրոցում հասարակական կարգն են ապահովում։
Հարակից հրապարակումներ`
- 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը ահաբեկում է երեխաներին. ծնողները դիմել են ոստիկանություն
- Տնօրենն ինձ մեղադրում է՝ դուք դասարանից դուրս եք գալիս, գնում եք ուսուցչանոց, տետր եք բերում. Ն.Զարյանի անվան դպրոցի ուսւոցչուհի
- Այս պահին քննարկում է գնում փոխտնօրենների հետ, ներքին խնդիրներ են. Ն. Զարյանի անվ. դպրոցի տնօրեն
- Ազատման դիմում գրած փոխտնօրեններն ասացին՝ կառավարման խնդիր են տեսնում դպրոցի ներսում. Ն. Զարյանի անվ. դպրոցի ծնող
- Նվարդ Հովսեփյանը 1,5 տարի տնօրեն է, 26 ուսուցիչ ազատման դիմում է գրել. Ն. Զարյանի անվ. դպրոցի ծնող
- Ի՞նչ է կատարվում Նաիրի Զարյանի անվ. դպրոցում. Մանրամասնում է ծնող պատգամավորը
- Թիվ 130 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Դպրոց է եկել քաղաքապետարանի պաշտոնյան
- Ն. Զարյանի անվան դպրոցում դասադուլ է. աշակերտները դեմ են չարաշահումներ թույլ տված տնօրենին