Նիկոլ Փաշինյանը մեզ բերել է «չվերադարձի կետ»․ Բագրատյան
«Որպեսզի մեր մյուս հանրահավաքներին արդեն սյունեցիներն այստեղ չլինեն, մենք պետք է հասկանանք, որ քիչ ժամանակ ունենք »,- Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյաը։
«Գոյություն ունի «չվերադարձի կետ»։ Այս մասին ես առաջին անգամ լսեցի 1969թ․-ին, երբ ամերակիցները թռան լուսին։ Այսինքն՝ երկրագնդի շուրջ տիեզերանավը պտտվում է ուղեծիրը մեծացնում է այնքան , որ ընկնի լուսնի ձգողական դաշտ, այ էդ կետը կոչվում է չվերադարձի կետ, որովհետև տիեզերանավն այլևս չի կարող վերադառնալ երկրագունդ։ Նիկոլ Փաշինյանը ձեզ, մեզ բերել է «չվերադարձի կետ»։ Նա բերում է մեզ այնպիսի վիճակի, որ հետագա ընթացքն անպայման բերում է պատերազմ, նա սա հասկանում է։ Մարդ, որն Արցախը տվեց, որ ստանա խաղաղություն, խաղաղությունը չստացավ, հիմա էլ ասում է՝ էդ խաղաղությունը չկա։ Եթե էդ խաղաղությունը չկա, բա դու ի՞նչ ես անում, ինչի՞ չկա եղբայր։ Ես սկսում եմ կասկածել, երբ ինքն է զանգում՝ սկսելու է հաթաթա տա հայերին,թե պատերազմ է լինելու։ Տպավորություն է, որ ասում է՝ եկեք արագացրեք էս պատերազմը, Սյունիքն էլ վերցրեք, ինչ թողնում եք, թողեք, սա է անում։ Շատերն ասում են՝ ինքը լավը չի, դավաճան է, ու՞մ է դավաճանել ։ Ինքը մեզ ընկեր չի էլ եղել, ո՞նց կարող է դավաճանել։ Ում ենք բերել իշխանության»,- ասաց Բագրտյանը։
Ըստ Բագրատյանի՝ Փաշինյանին հեռացնելու երկու ձև կա ․ «Մեկը քաղաքական ճնշմամբ, մյուսը՝ ուրիշ երկիր ենք գտնում, ասում ենք ՝ գնա վարչապետ աշխատի, Հայաստանը հանգիստ թող, գոնե միառժամանակ»։
Անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան ստեղծված հարաբերություններին, Բագրատյանը նշեց, որ Ռուսաստանը մեզ դաշնակից երկիր է, մինչդեռ ԱՄՆ-ն, Ֆրանսիան՝ ոչ։
«Հիմա Փաշինյանն ասում է՝ լավ դաշնակիցներ չեն։ Ես հարց եմ տալիս, լավ, եթե լավ դաշնակիցներ չեն, կլինեն լավ թշնամի՞, ինչ է ուզածդ, ուզու՞մ ես թշնամի սարքես»։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանության օրոք միայն մի բան ծաղկեց, զարգացավ և դա դավաճանությունն էր․ Պետրոսյան
- Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացն արդեն մեկնարկում է. Նարինե Դիլբարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան