Կառավարության այսօրվա նիստում կայացրել ենք եզակի որոշում. Փաշինյան
Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում երկու բնակիչ վարկ են վերցրել ու գործնականում գյուղի ամբողջ բնակչությանը դարձրել վարկի երաշխավորներ։ Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել։
«Վարկերը չեն փակել ու ամբողջ գյուղը, ըստ էության, հայտնվել է «սև ցուցակ»-ում, չեն կարողանում ո՛չ վարկ վերցնել, ո՛չ մի բան»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Խաչիկ գյուղն ունի ռազմավարական նշանակություն, բայց զրկված է սահմանամերձ բնակավայրերում բնակելի տներ կառուցելու ծրագրից։
«Կառավարության այսօրվա նիստում կայացրել ենք եզակի որոշում. որոշել ենք պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ հատկացնել ու Խաչիկ գյուղի այն բնակիչները, ովքեր երաշխավոր են դարձել, բացի այն երկու բնակչից, ովքեր սկսել են այս պատմությունը, նրանց վարկային պատմությունը կզրոյացվի, այսինքն կառավարությունը նրանց պարտավորությունները կզրոյացնի, հնարավորություն կունենան վարկեր ստանալ, ծրագրերից օգտվել»,- նշեց Փաշինյանը։
Նա կրկենց, որ սա մեկանգամյա որոշում է, չեն կարող նման գործելակերպը կրկնել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան