Երևանի կանաչ ֆոնդը, ստի հիման վրա, ուզում են վերացնեն․ Արթուր Չախոյան
Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին կոչ է անում միանալ և կանգնեցնել Երևանի կանաչ ֆոնդի վերացման գործընթացը։
«Այսօր' ժամը 18։00-ին Ալեք Մանուկյան 5, Ռադիո տան մոտ եմ հրավիրում բոլոր սրտացավ մարդկանց' կանխելու Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծառերի սպանդի հերթական ծրագիրը»։
Իր խոսքում նա նաև նշել է, որ Ռադիոտան դիմացի լուսանկարները, որոնց ցուցադրվել են երկուշաբթի օչը, հին են և ներկայիս իրականությունը չեն արտացոլում։
Հարգելի քաղաքացիներ, Երևանը ձեր օգնության կարիքն ունի , Երևանի կանաչ ֆոնդը, ստի հիման վրա, ուզում են վերացնեն։ Այս պատճառով հրավիրում եմ ներկա գտնվել Ռադիոտան մոտ սպասվող հավաքին»,- իր խոսում ասել է Չախոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան