Չարենցավանի բնակելի շենքի հրդեհը տեսանելի է մի քանի 100 մետրից
Փետրվարի 29-ին, ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 29 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել Չարենցավանի թիվ 47 և Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Դեպքի վայր են ժամանել նաև Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացնում։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակարանի ողջ գույքը ամբողջովին վերածվել է մոխրակույտի։Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղ էլ պարզվում են սեփականատիրոջ ինքնությունը։
Ըստ shamshyan.com-ի,կրակը տեսանելի մի քանի 100 մետրից։
Հարակից հրապարակումներ`
- Զովունիում գազալցակայանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
- Հրդեհ Վալենսիայում. Շենքի դյուրավառ երեսպատման նյութերը կարող էին կրակի արագ տարածման պատճառ լինել