Այս իշխանության օրոք միայն մի բան ծաղկեց, զարգացավ և դա դավաճանությունն էր․ Պետրոսյան
«Ես չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչ է արել Նիկոլը, բոլորս շատ լավ գիտենք , մեր մաշկի վրա, ընտանիքների վրա զգացել ենք։ Հայաստան աշխարհում մարդ չկա, որ հարազատ կորցրած չլինի»,- Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքին ասաց Ժողովրդական հասարակական կազմակերպության ղեկավար Վազգեն Պետրոսյանը։
Նրա խոսքով՝իր խնդիրն այն մարդկանց խնդիրն է, որոնք կռվեցին Արցախում մինչև վերջին փամփուշտը հանուն Հայրենիքի, հայ ժողովրդի արժանապատվության։
«Այսօր Նիկոլն ու իր թիմը խլեց մեզանից մեր որդուն՝ Արցախին։ Դա եղավ ժամանակավորապես։ Նրանք մեզ բաժան-բաժան արեցին՝ սևերի ու սպիտակների, ներկաների ու անցյալների, մեզ կտոր-կտոր արեցին ։ Հայ ժողովուրդը երբ «մենք»-ի դառնում է հաղթող, ինչպես 90-ականներին, իսկ երբ «ես» է՝ դառնում է ստորացած, պատի տակ փախած և թմրամոլներով լի ղեկավարություն ունեցող։ Այսօր խոսքս ուղղում եմ ՀՀ ԶՈՒ-ին, Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, բոլորդ երդվել եք հանուն ՀՀ-ի և բոլորդ շատ լավ գիտեք,թե ինչ տեղի ունեցավ պատերազմի դաշտում, թե ինչպես զինամթերքը չհասավ բոլորին, թե ինչպես զինաթափվեց Արցախը ։ Դուք մեր մասին մի մտածեք, մտածեք ձեր մասին՝ ձեր արժանապատվությունն ու պատիվը դրված է ձեր դարակներում։ Քաջություն չունեցաք դեմ կանգնելու այս մարդուն, որ բոլորիս ստորացրեց։ Նա, ով իրեն հայ է անվանում պարտավոր է միանալ և ստեղծի հայի «մենք»-ը։ Այս իշխանության օրոք միայն մի բան ծաղկեց, զարգացավ և դա դավաճանությունն էր»,- ասաց Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան