ՌԴ-ի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության էական աճի դեպքում ԱՄՆ-ն արագ և կոշտ միջոցներ կձեռնարկի
Միացյալ Նահանգների վարչակազմը և նրա դաշնակիցները մտադիր են արագ և կոշտ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զգալի աճի դեպքում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Նրան խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի կողմից իրանական «Փարս-1» փոքր արբանյակի ուղեծիր արձակումը, որը նախատեսված է Երկրի հեռահար զոնդավորման տեխնոլոգիաները փորձարկելու համար:
«Մենք տեսել ենք արբանյակի արձակման մասին հաղորդումներ, և սա Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության խորացման ևս մեկ վկայություն է: Ինչպես բազմիցս հրապարակայնորեն զգուշացրել ենք, այս գործընկերությունը վնասակար է Ուկրաինայի, Իրանի հարևանների և միջազգային հանրության համար: Մեր գործընկերների և դաշնակիցների հետ սերտ համագործակցությամբ ցուցադրել ենք մեր կարողությունը և քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան «Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական համագործակցությանը: Եվ եթե Իրանը առաջ գնա և բալիստիկ հրթիռներ վաճառի Ռուսաստանին, կարող եմ ձեզ վստահեցնել, որ միջազգային հանրության պատասխանը կլինի արագ և կոշտ»,-ասել է դիվանագետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան