Վազգեն Մանուկյան. Ես ուզում եմ հասկանալ՝ նոր հռչակագրի նախաբանը ո՞րը պետք է լինի
«Անկախության հռչակագիրը չի խանգարել մեզ դառնալ ՄԱԿ-ի անդամ, չի խանգարել դիվանագիտական հարաբերություններ ստեղծել տասնյակ երկրների հետ, չի խանգարել մեզ բանակցել Թուրքիայի հետ»,-ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ ելույթ ունենալով «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության՝ Անկախության հռչակագրի կարևորության թեմայով կազմակերպած համաժողովին։
Նա ընդգծեց, որ երբեք հռչակագիրը քննարկման առարկա չի եղել այլ պետությունների կողմից։
«Այժմ Հայաստանի ղեկավարությունն ասում է՝ պետք է հռչակագիրը փոխել։ Ես ուզում եմ հասկանալ, նոր հռչակագրի նախաբանը ո՞րը պետք է լինի։ Քանի որ մենք պարտվել ենք պատերազմում, վախենում ենք նոր պատերազմից, մեր հպարտ ժողովուրդն ընդունում է հետևյալ հռչակագիրը՝ հրաժարվելով էսինչ գաղափարների՞ց»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա ընդգծեց՝ շատ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն իրենց սահմանադրությունը բխեցնում են հռչակագրի դրույթներից։
«Մեր հակառակորդը պահանջներ է դնում կամ պատերազմ է սկսում ոչ թե այն պատճառով, որ հռչակագրում, կամ Սահմանադրությունում ինչ-որ բան է գրված, այլ որովհետև մեր պետությունը թույլ է, մեր իշխանությունը այն թուլացրել է, իրեն պահում է թույլի պես, ու մենք միշտ նահանջի վիճակում ենք գտնվելու»,-ասաց Վ. Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Մենք հայտնվել ենք ոչ թե փակուղում, այլ ծուղակում
- Աշոտ Ղուլյան. Արցախի կորուստը ցույց է տվել մեր ժամանակների քաղաքական էլիտաների մտածողության սնանկությունն
- Բագրատ Սրբազան. Մենք ապրում ենք անպատվության ու գողացված ուրախության ժամանակներում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան