Վրաստանը քննարկում է ԼԳԲՏ քարոզչությունն արգելելու հարցը
«Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն ասել է, որ կուսակցությունը նախաձեռնում է օրինագիծ՝ պայքարելու կեղծ-ազատական արժեքների, այդ թվում՝ ԼԳԲՏ քարոզչության դեմ: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մդինարաձեն, վկայակոչելով միջազգային հետազոտությունները, հայտարարել է, որ մի շարք երկրներում, որտեղ «կեղծ-ազատական գաղափարախոսությունը ակտիվորեն տարածվում է», 18-ից 25 տարեկան մարդկանց մոտավորապես 20%-ն ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում։
«Խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ պետք է ակտիվորեն դիմակայել այդ քարոզչությանը և կիրառել օրենսդրական մեխանիզմներ»,-հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը
- Վրաստան 2023-ին ամենաշատն այցելել են ՌԴ-ից, Թուրքիայից ու Հայաստանից
- Թբիլիսիում փառատոնի ժամանակ ԼԳԲՏ-ի հակառակորդները ճեղքել են ոստիկանական շղթան
- Վրաստանի իշխող կուսակցությունը մեղադրել է McDonald’s-ը ԼԳԲՏ քարոզչության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան