Ընտանիքն իր գույքի հետ մնացել է դրսում
Այսօր առավոտից Երևանի քաղաքապետի հրամանով քանդում են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու մոտ գտնվող ինքնակամ կառուցված շինությունները, որոնցում մարդիկ են ապրում։
Ըստ բնակիչների, իրենց քանդման մասին նախօրոք չեն ծանուցել, տվել են երկու օր տարածքը ազատելու համար:
Առավոտից Լվովյան փողոցում լարված իրավիճակ է, այստեղ են եկել բազմաթիվ ոստիկաններ։ Քանդված շինություններում առկա գույքը դուրս է բերվել ու դրված է բաց երկքնի ներքո։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ դրանք ապօրինի շինություններ են։
«Մեզ համար համայնքային և երևանցու շահը գերիշխող է, և այդ ճանապարհից շեղումներ չեն լինելու, հատկապես, որ ազատված տարածքներում նախատեսում ենք կանաչապատման ծավալուն աշխատանքներ իրականացնել:
Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:
Նաև տեղյակ ենք, որ հասցեներից մեկում փաստացի բնակվող ընտանիք կա: Համայնքը քննարկումների արդյունքում կդիտարկի տվյալ ընտանիքին ժամանակավոր կացարանով ապահովելու հնարավորությունը։
Մյուս բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմում են տեղում գտնվող ոլորտի պատասխանատուներին՝ շինությունների գույքը հանելու խնդրանքով՝ պատրաստակամ ենք աջակցել գործընթացին»:
Հարակից հրապարակումներ`
- Նոր Նորքում լարված իրավիճակ է. Բազմաթիվ ոստիկաններ են բերվել
- Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է ծառերի նկատմամբ վանդալիզմի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան