Փետրվարի 29-ին փոխանակման կետերում ռուբլին արժևորվել է, իսկ դոլարն ու եվրոն՝ արժեզրկվել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 29-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժեզրկվելով 0.05 դրամով։ Արժեզրկվել է նաև եվրոն, իսկ ռուբլին արժևորվել է։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 406.50 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 431.28 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 442 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 437 դրամ է, վաճառքը՝ 442 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.29 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.46 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.35 դրամ, վաճառքը`4.45 դրամ։