Ադրբեջանի համար Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է. Հաջիև
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կնքումը պետք է տեղի ունենա Բաքվի և Երևանի միջև, այլ ոչ թե Փարիզում կամ Բրյուսելում։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումում Հարավային Կովկասի վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիեւը։
«Ադրբեջանը հատուկ ուշադրություն է դարձնում խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երկկողմ բաղադրիչին։ Խաղաղությունը Բաքվի և Երևանի միջև է, այլ ոչ թե Փարիզում, Բրյուսելում կամ որևէ այլ վայրում։ Երկու երկրներն էլ պետք է միավորեն ուժերը և միասին առաջ շարժվեն խաղաղության օրակարգում»,-ասել է Հաջիևը։ նշել է.
Ալիևի խորհրդականի խոսքով՝ Բաքուն հավատարիմ է մնում խաղաղ բանակցություններին, ինչը հաստատվել է, ի թիվս այլոց, Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպման ժամանակ։
«Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, և Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը շատ արդյունավետ էր և պոզիտիվ անցավ: Մենք ցանկանում ենք առաջ շարժվել: Խաղաղության պայմանագիր չպետք է կնքվի պարզապես հանուն այն կնքելու համար, այս փաստաթուղթը պետք է արտացոլի խաղաղության իրական ձգտում»,-հավելել է Հաջիևը։
Ալիևի օգնականը նաև ասել է, որ Ադրբեջանի համար Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է, և երկիրը կենտրոնացած է խաղաղության և զարգացման վրա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբինյան. Մենք Ադրբեջանի կողմից բավարար ջանքեր չենք տեսնում խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ
- Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել. Հաջիև
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը