Արարատի բնակավայրերից մեկի ղեկավարը կենցաղի տունը ցածր գնով վաճառել է աներոջը
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերից մեկի ղեկավարի և վերջինիս կնոջ հոր նկատմամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող կենցաղի տան շենքը վատնման եղանակով հափշտակելու, իսկ հետագայում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար:
Դատախազությունից հայտնում են՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փողերի լվացմանն օժանդակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև բնակավայրի ղեկավարի կնոջ նկատմամբ:
Դատախազը 2024 թվականի մարտի 1-ին հաստատել է համայնքի ղեկավարի, վերջինիս կնոջ և աներոջ վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Դատախազությունից հայտնում են, որ քաղաքացին, 2005 թվականից մինչ օրս զբաղեցնելով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակավայրերից մեկի ղեկավարի պաշտոնը, 2012 թվականին, շուկայականից էականորեն ցածր գնով, համայնքի հաշվեկշռում գտնվող կենցաղի տան շենքը վաճառել է իր աներոջը: Վերջինս տարիներ անց, ձևական առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով, գույքը վաճառել է իր դստերը՝ բնակավայրի ղեկավարի կնոջը:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան