Լեհաստանում վարորդը մեքենայով մխրճվել է մարդկանց մեջ, 12 մարդ ծանր վիրավոր է
Լեհաստանի Շչեցին քաղաքում ոստիկանները ձերբակալել են վարորդին, որը մեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, լեհական հեռուստատեսության եթերում հայտնել է Շչեցի քաղաքի ոստիկանության խոսնակ Պավել Պանկաուն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շչեցինի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, 12 մարդ ծանր վիրավորվել է, վարորդը դիմել է փախուստի՝ բախվելով չորս այլ մեքենաների։
«Միջադեպի մեղավորն արդեն կալանավորված է, նա 33-ամյա տղամարդ է»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Պանկաուն։ Նա պարզաբանել է, որ Ford Focus-ի վարորդը մխրճվել է Շչեցինի Ռոդլոյի հրապարակում գտնվող ավտոբուսի կանգառում։ Նա հեռացել է դեպքի վայրից, որից հետո բախվել է չորս այլ մեքենաների, որտեղ նույնպես վնասվածքներ են եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին