Ի՞նչ է հուշում Կլաարը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, արձագանքելով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ հնչեցրած հայտարարություններին, գրում է.
«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը, մեր տարածաշրջանում, ԵՄ-ից բացի՝ կարևորում է Թուրքիայի մասնակցությունը՝ որպես «ռեգիոնալ լիդեր»: Հայաստանին ցույց է տրվում այն երկիրը, որից պետք է երաշխիքներ ստանալ՝ ռուսական ազդեցությունից ազատվելու համար:
Հենց նման քաղաքականություն էլ Փաշինյանը վարում է:
Սա կոնֆլիկտի տանող վտանգավոր ճանապարհ է, ինչի հետևանքով կարող են ռիսկեր առաջանալ մեր պետականության համար: Իմ առաջարկած բանաձևը մնում է անփոփոխ՝ մեր պետականության լինելությունը պայմանավորված է հայ- ռուսական և հայ- թուրքական հարաբերությունների նոր որակով»։
Հիշեցնենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է՝ Հարավային Կովկասի անվտանգությունն ու զարգացումը շատ կարևոր են ԵՄ-ի համար, այդ պատճառով Եվրամիությունն աջակցություն է հայտնել ՀՀ-ին և Ադրբեջանին` լուծելու երկու երկրների միջև եղած երկարատև կոնֆլիկտը։
Նա այս առումով կարևորել է Թուրքիայի դերակատարումը.
«Որպես տարածաշրջանի առաջատար երկիր` Թուրքիան ցույց է տալիս իր հետաքրքրվածությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։ Այս երեք երկրները կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան