Մենք չենք պատրաստվում 2 %-ը վճարել, քանի որ այն քաղաքապետարանի սխալի ու անգործության արդյունքն է. Կոնդի բնակիչ
«Քաղաքապետարան ենք եկել ավագանու 2023 թվականի դեկտեմբրի 23-ի թիվ 43 որոշման կապակցությամբ։ Մեր պահնաջն է, որ սահմանված կադաստրային արժեքի 2 %-ը, որ պետք է վճարենք, զրոյացվի, այն պետք է մեզ չվերաբերվեր, քնաի որ Կոնդ թաղամասում բնակիչների գերակշիռ մասն ունեն իրենց սեփականությունների վկայականները, բայց դրանցում ամրագրված չեն իրական չափերը և այդ սխալն նախկինում է արված եղել»,-հայտարարեց քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակից, Կոնդ թաղամասի բնակիչ Նաիրա Երեմյանը։
Նրա խոսքով՝ քանի որ գործող քաղաքապետարանը նախորդի իրավահաջորդն է, ապա պարտավոր է նախկինում արված սխալն ուղղել։
«Այսքան ձգձգեցին, երբ 2021 թվականից դիմում ենք գրել, կառավարությունը դրա համար 52 մլն դրամ գումար է փոխանցել, որ ներքին և արտաքին չափագրումներ անեն, մրցույթ են հայտարարել և կառավարության փոխանցած գումարի հիման վրա ներքին և արտաքին չափագրումներ են արել։ Դրանց արդյունքները 2020 թվականին են փոխանցել քաղաքապետարան և 2021 թվականից սկսած բոլորս դիմումներ ունենք գրած»- ասաց Կոնդի բնակիչը և հավելեց.
«Դուրս եկավ, որ քաղաքապետարանը 2021 թվականից բոլոր ժամկետնրը խախտել է, այնքան ձգեցին, որ բերեցին հասցրեցին 2023 թվական և հիմա մեզ ասում են, թե որպեսզի այն պակաս չափերը, որ նախկին սխալ չափագրման ժամանակ արել են, լրացվի ձեր վկայականների մեջ, պետք է ձեր սեփականության կադաստրային արժեքի 2 %-ը վճարեք, իսկ մենք չենք պատրաստվում վճարել, քանի որ այն քաղաքապետարանի սխալի ու անգործության արդյունքն է։ Եթե այդ ամենը 2021 թվականին անեին, մեր ուղղած վկայականները տային, այսօր այդ հարցի մասին չէինք խոսի։
Նա հայտնեց, որ Երևանի գործակարգավարական վերջին խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հրապարակած թվերը թաղամասի կադաստրային արժեքներն են, իսկ շուկայական արժեքը կձևավորվի իրացման ժամանակ։
«Մեզ ասում են 1 քմ-ի 2 %-ը մուծեք, որ ձեր վկայականները ստանաք։ Մենք էլ ասում են, թե փաթեթն ինչ կապ ունի 1 քմ-ի հետ, փաթեթ է՝ ֆիքսված գումար պետք է լինի, 10-15 հազար դրամ, որը պատրաստ ենք վճարել, բայց ոչ թե մեր ունեցածը մեզ պետք է տաք, իսկ մեզ մոտ ամեն ինչ սահմանազատված է, ավել հող չենք վերցրել, մեր սեփականություններն են։
Նաիրա Երեմյանը հայտնեց, որ Կոնդում դեռ չեն իրացվում հողերը, քանի որ կառուցապատման հետ կապված առաջին փուլը կայացել է և հաջորդ փուլ 7 նախագիծ է անցել։ Ըստ քաղաքացու, մինչև չպարզեն, թե ով է հաղթողը, այս բոլոր փաստաթղթերը չտանեն կառավարություն, չեն կարող իրացում հայտարարել։
«Մենք՝ կոնդեցիներս էլ դեմ չենք, որ կառուցապատում լինի, քանի որ բոլոր տներն հիմնականում հին, կավի շաղախով են։ Այնտեղ պատմամշակութային բավականին շինություններ կան, որոնց մասին մենք միշտ բարձրաձայնել ենք և որոնցից դեռ երեքն են ընդգրկված պտամշակութային արժեքների ցանկում, մյուսները՝ ոչ։ Դեռ թող այդ պատմամշակության արժեքները որոշեն, հետո նոր նախագիծ գծեն»,-աաց Նաիրա Երեմյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». «Կոնդի նախագիծը» սպառնում է դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության սև էջերից մեկը
- Թուր ու թվանքով կոնդեցիները ելնելու են ոտքի. Կոնդի բնակիչ
- Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման. Տիգրան Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան