Քաղաքական 14:29 01/03/2024 Հայաստան

Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին. «Հայաստանի Սահմանադրությունը մեր ներքին գործն է»

«Հայաստանի Սահմանադրությունը՝ մեր ներքին գործն է»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում  «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ելույթին։

«Պարոն Հաջիևը նշեց, որ Ադրբեջանը որոշակի պարզաբանման է սպասում Հայաստանի Սահմանադրության հետ կապված։ Սկզբից ուզում եմ ասել, որ Հայաստանի Սահմանադրությունը և իրավական դաշտը մեր ներքին գործն է, դրանք որևէ առնչություն չունեն խաղաղ գործընթացի հետ»,- ասաց Ռուբինյանը։

«Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, և դա բազմիցս ասվել է նույնիսկ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարություններում»,- հիշեցրեց նա։

Նրա խոսքով, տարածքային պահանջներ չունենալը հաստատելու լավագույն միջոցը խաղաղության պայմանագիր կնքելն է։

«Խաղաղության համաձայնագրի նախագծում, որը բանակցվում է, կա երկու կետ, որոնք համաձայնեցվել են երկկողմ մակարդակով, առնվազն նախնական։ Նախ՝ այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն և չեն ունենալու տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ։

Երկրորդ՝ նշվում է, որ կողմերը հղում չեն անում  իրենց ներպետական օրենսդրությանը սույն պայմանագրի դրույթները չկատարելու համար։

Պարոն Հաջիևն ասում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն այնքան էլ դժվար չէ։ Այստեղ ես պետք է համաձայնվեմ նրա հետ... Եթե մենք, գոնե ղեկավարության մակարդակով, դա հաստատել ենք, ապա մնում է միայն տեխնիկական աշխատանք։ Ցավոք, մենք չենք տեսնում Ադրբեջանի շահագրգռվածությունը՝ այս համաձայնեցված սկզբունքները թղթի վրա արտացոլելու հարցում, բայց հուսով ենք, որ դա կփոխվի»,- ասաց Ռուբինյանը։

Անդրադառնալով Հայաստանին ռազմականացման վերաբերյալ մեղադրանքներին՝ Ռուբինյանն ասաց. «Մենք դա չենք անում, մենք ուղղակի պաշտպանվում ենք։ Սա միանգամայն տրամաբանական է՝ հաշվի առնելով անվտանգության որոշակի մտահոգությունները, որոնք բխում են Ադրբեջանից։ Մենք պետք է մեզ պաշտպանենք։ Մենք ագրեսիվ դրդապատճառ չունենք մեր հարևանների նկատմամբ, հարգում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Բայց մենք իրավունք ունենք կառուցելու սեփական պաշտպանությունը ։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը ինքն է զենք գնում տարբեր երկրներից։ Եվ նրանք դա անում են ոչ միայն պաշտպանվելու համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:40
ՀՀ ԱԳՆ-ի փոքրիկ, բայց չստացված խորամանկության մասին.Մենուա Սողոմոնյան
«ՀայաՔվե» շարժման նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է. Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Cop 29-ին...
Աղբյուր` Panorama.am
09:32
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է
Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է,...
Աղբյուր` Panorama.am
09:30
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին։ Ռուսաստանն իր միջուկային դոկտրինում...
Աղբյուր` Panorama.am
09:30
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Արման Եղոյանը ինչու է թանկարժեք նվերներ ընդունել և ինչ նվերներ են դրանք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրեթե բոլոր ՔՊ-ականներն իրենց իրականացրած հեղափոխությունից անմիջապես հետո ձեռք բերեցին մեկ և...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Եթե Արփինե Սարգսյանը նշանակվի, ապա կնշանակի, որ ՆԳ համակարգը` ոստիկանության հետ միասին, Նիկոլը հանձնում է սորոսականներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական «մատաղից» հետո Նիկոլ Փաշինյանը կանգնած է կադրային լուրջ խնդրի առջև՝...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Ինչպես է Կարեն Անդրեասյանը կիրակի գիշերը, հասկացել, որ պետք է հեռանա ու պատրաստել է հրաժարականի իր տեքստը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, երբ Բարձրագույն դատական խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը դիմադրել է, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր դնի
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան ՔՊ վարչությունը նիստ էր անում` քննարկվելու էին վերջին կադրային փոփոխությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմում իրավիճակը թեժ է ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Ով է փոխարինելու Գնել Սանոսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Գնել Սանոսյանի պաշտոնանկությունից հետո իշխանական թիմում շատերի աչքն այդ յուղոտ պաշտոնի վրա է,...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». «Արթկոսմեդում» արդեն 2-րդ մահվան դեպքով վիրահատությունն է գրանցվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «56-ամյա կնոջ մահից հետո «Արթկոսմեդ»-ը կրկին վերսկսել է վիրահատությունները։...
Աղբյուր` Panorama.am
08:40
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳ նախարար
Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար։ Սոցցացնցերի իր էջերում հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Հրապարակ». Փաշինյանը ուստի ուզում է առաջիկա ընտրություններում հաղթել և դրանից հետո միայն կատարել Ալիևի պահանջը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական աղբյուրներից տեղեկացանք, որ եթե անգամ «խաղաղության պայմանագրի» բոլոր...
Աղբյուր` Panorama.am
23:40
Հովիկ Աղազարյանի մանդատը վայր դնելու որոշումը կայացվել է այսօրվա ՔՊ վարչության նիստում
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր կդնի: Այս որոշումը կայացվել է այսօր կայացած ՔՊ վարչության նիստում: Աղազարյանի հետ կապ...
Աղբյուր` Panorama.am
23:34
Միրզոյանը և Բերբոքն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն...
Աղբյուր` Panorama.am
22:59
Բանկային քարտով և sms-ով վճարելու հնարավորություն չկա
Մայրաքաղաք Երևանում միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն ընդառաջ ոլորտում մենաշնորհ դիրք զբաղեցրած «Tellcell» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
22:27
Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանում
ԿԳՄՍ-ից հայտնում են, որ Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված...
Աղբյուր` Panorama.am
22:00
Վրացական ընդդիմադիր պատգամավորնը պահանջում են ընտրությունները հակասահմանադրական ճանաչել
Վրաստանի խորհրդարանի 30 ընդդիմադիր պատգամավորներ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել հոկտեմբերի 26-ի...
Աղբյուր` Panorama.am
21:47
Ընթանում է Միրզոյան-Բերբոք հանդիպումը
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ  Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանի...
Աղբյուր` Panorama.am
21:06
Ովքեր կփոխարիներն Արգիշտի Քյարամյանին և Սասուն Խաչատրյանին
«Արգիշտի Քյարամյանի հրաժարականից հետո Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում շրջանառվում է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ...
Աղբյուր` Panorama.am
20:57
Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Ասորի եկեղեցու պատրիարքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Ասորի եկեղեցու պատրիարք Ն.Ս. իգնատիոս Աֆրամ Բ.-ի...
Աղբյուր` Panorama.am
20:29
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան կատարած այցի շրջանակում նոյեմբերի 19-ին Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) ղեկավար կազմը՝ խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
20:10
«Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion»-ով վրաերթի են ենթարկել հետիոտնի
Նոյեմբերի 19-ին, ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
19:58
Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ առնչվում է խոսքի ազատությանը. Արամ Վարդևանյան
ՀՀ նախկին Վարչապետ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գառնիկ Ստեփանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը.Տեսչական մարմին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ Արմավիրում կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը։...
Աղբյուր` Panorama.am
19:01
Մեր հասարակությունը կրկին ակամայից հայտնվել է իշխանազավթի օրակարգում. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լուսանկար է հրապարակել և գրել. «11 ապրիլի 2023 թ., ք. Ստեփանակերտ, Աշոտ Ղուլյանի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վահագն Չախալյանն արդարացվեց. Փաստաբան
«Հիշեցնեմ, որ «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը և կազմակերպության անդամներ հունիսին ձերբակալվեցին խմբակային...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ակցիային մասնակից ուսանողները փորձել են փակել Թբիլիսիի պողոտան
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները երեքշաբթի օրը փորձել են փակել Թբիլիսիի կենտրոնական Ճավճավաձեի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ուկրաինայի ԶՈւ-ն ամերիկյան ATACMS հրթիռներով առաջին հարվածն են հասցրել ՌԴ-ի խորքում գտնվող ռազմաբազային
Անցած գիշեր ուկրաինական զինված ուժերը 6 ATACMS բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Բրյանսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգերին։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը
11:54 19/11/2024

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}