Ռուբեն Ռուբինյան. Հայաստանը երբեք չի համաձայնել իր տարածքում միջանցք տրամադրել Ադրբեջանին
«Հայաստանը երբեք չի համաձայնել իր տարածքում միջանցք տրամադրել Ադրբեջանին»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Հայաստանում Զանգեզուր չկա։ Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին հասանելիություն տալ իր տարածքում գտնվող որոշ միջանցքների։
Մենք ցանկանում ենք ապաշրջափակել Հարավային Կովկասի հաղորդակցությունը մեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սերդար Քըլըչ. Պայմաններ ենք ստեղծում երկու երկրների միջև առևտուրը շարունակելու ուղղությամբ
- Սերդար Քըլըչը Ռուբինյանին առաջարկեց հանդիպել հաջորդ շաբաթ Երևանում
- Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին. «Հայաստանի Սահմանադրությունը մեր ներքին գործն է»
- Ադրբեջանի համար Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է. Հաջիև
- Ռուբինյան. Մենք Ադրբեջանի կողմից բավարար ջանքեր չենք տեսնում խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ