Զելենսկին Հայաստան չի գա
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, «ի հեճուկս» ավելի վաղ տարածված լուրերի, չի ժամանելու տարածաշրջան՝ ոչ Հայաստան, ոչ Ադրբեջան, Բաքվի կողմից այցի չեղարկման պատճառով։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։
Արձագանքելով այս լուրին՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.
«Ըստ իշխանամերձ շրջանակների, Ադրբեջանը չի ցանկացել ընդունել Զելենսկիին, ինչի հետևանքով չեղարկվել է նաև նրա այցը Հայաստան: Փաստորեն, բախտներս բերեց ու ինչքան էլ պարադոքսալ է՝ Ալիևի ռացիոնալ որոշման շնորհիվ: Բայց դե, Փաշինյանը նոր փորձանք բերելու առիթ կգտնի»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանին այդ ներկայացման մեջ վերապահված է հայկական Զելենսկի կամ Սաակաշվիլի խաղալու դերը. Մանուկյան
- Զելենսկի-Փաշինյան քաղաքական երկվորյակները «դամոկլյան սուր» են իրեց ժողովուրդների համար․ Շարմազանով
- Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան