«Ժողովուրդ». Ինչու են Արցախի ԱԺ պատգամավորները հերթով հրավիրվում Քննչական կոմիտե
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արցախի ԱԺ պատգամավորները հերթով հրավիրվում են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իրավապահները ԱՀ խորհրդարանականներին հարցնում են Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառների մասին:
Ինչպես մեզ փոխանցեցին, մինչ օրս հարցաքննվել են Արցախի իշխանական թևի պատգամավորները՝ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի «Ազատ հայրենիք – ՔԴՄ» խմբակցության պատգամավորները:
Մեզ հետ զրույցում «Ազատ հայրեքնի – ՔԴՄ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը նշեց, որ ինքը չի կանչվել ու թիմակիցների մասով էլ նման տեղեկություն չունի։
«Միգուցե կանչվել են, ես տեղյակ չեմ, բայց ինձ չեն կանչել հարցաքննության», – ասաց պատգամավորը:
Հավելենք, որ քննիչները հիմնականում պատգամավորներից հետաքրքրվում են, թե ով է ճնշել Արայիկ Հարությունյանին, որ հրաժարական տա, ինչ է տեղի ունեցել կուլիսներում: Թերևս կա քաղաքական հրահանգ Արցախի իշխանությունների վրա Հայաստանից գործադրված ճնշումների մասին ցուցմունքներ ստանալ Արցախի օրենսդիրներից, որպեսզի նախկին նախագահներին նոր մեղադրանքի առիթներ լինեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան