Մենք պատրաստ ենք էլ ավելի ջերմ, արդյունավետ հարաբերություններ ունենալ ԵՄ հետ. Արթուր Հովհաննիսյան
«Մենք պատրաստակամ ենք ու ցանկություն ունենք համագործակցելու եվրոպական քաղաքական ընտանիքի անդամների հետ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ բնական է համարում քննարկումները եվրոպական քաղաքական կուսակցությունների միավորումների վերաբերյալ, որպեսզի իրենց կուսակցականները հստակ պատկերացումներ ունենան եվրոպական կուսակցությունների գաղափարախոսությունների, ընդհանրությունների, համագործակցության հնարավորությունների մասին։
Հարցին՝ հնարավո՞ր է անդամակցություն եվրոպական որևէ կուսակցությանը, նա ասաց. «Չեմ բացառում»։
Հարցին՝ ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու շուրջ քննարկումներ կա՞ն, ՔՊ-ական պատգամավորը նշեց. «Եվրոխարհրդարանում վարչապետն իր ելույթում հստակ արձանագրեց՝ Հայաստանը պատրաստ է այնքան մոտենալ Եվրամիությանը, որքան որ Եվրամիությունն է պատրաստ։
Եվս մեկ անգամ պետք է արձանագրեմ՝ մենք պատրաստ ենք էլ ավելի ջերմ հարաբերությունների և արդյունավետ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ՝ հաշվի առնելով նոր տնտեսական շուկաների անհրաժեշտությունը, մեր քաղաքակրթական, քաղաքական զարգացման ուղղությունը, ՀՀ-ում ժողովրդավարության կայունացումը, նաև այն հանգամանքը, որ ՀՀ սահմանների անվտանգության երաշխավորության իմաստով կարևոր նշանակություն ունի ԵՄ դիտորդական առաքելությունը, որի տեղակայումից հետո էականորեն դինամիկան փոխվել է ՀՀ սահմաններում»։
Ճշտող հարցին՝ այս պահին դիտարկվո՞ւմ է Հայաստանն ապագայում, առաջաիկայում ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու հնարավարությունը, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Ես արդեն պատասխանեցի այն կոնտեքստում, որ կոնտեքստում խոսելը է վարչապետը, ՀՀ- ԵՄ հարաբերությունների կոնտեքստում։ Թե ինչ օրակարգեր կլինեն առաջիկայում, դրանց վերաբերյալ կիմանաք ինստիտուցիոնալ եղանակով, երբ որ դրանց վերաբերյալ կլինեն համապատասխան որոշումներ։ Բայց ես արձանագրում եմ, որ այո, մեր քաղաքականության, մեր օրակարգում է ԵՄ անդամ երկրների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը՝ հաշվի առնելով ՀՀ պետական շահը»։
Ճեպազրույցին ներկա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նախ հիշեցրեց, որ ՀՀ չորս սահմանակից պետություններից երկուսը ԵՄ անդամակցության թեկնածու է, ապա նշեց. «Սա, իհարկե, որոշակի առումով անդամակցության աշխարհագրական սահմանները տեղափոխում է Հայաստան և ինտեգրացիոն միավորմանը մասնակցելու իրավունքը պետության ինքնիշխան իրավունքն է։ Որևէ մեկը չբացառի, որ տնտեսական ինտեգրացիայի առումով ԵՄ օրինակը լավագույն օրինակներից մեկն է, եթե ոչ՝ լավագույնը»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց մեր հանրությունը մշտապես այդ պահանջն է մեզ ներկայացնում. Սիմոնյան
- ԵԽ-ն բանաձևեր է ընդունել` ԵՄ-ին կոչ անելով անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
- Եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասին
- Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա. Սարգիս Խանդանյան
- Քաղաքագետ. Առաջիկա ընտրություններում Փաշինյանի «զենքն» էլ լինելու է տոտալ հակառուսակսնությունը և ՀԱՊԿ-ն լքելու խոստումը
- Իսկանդարյան. ՀՀ հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ ակնհայտորեն ճգնաժամի մեջ են, ես կասեի՝ կազմակերպությունն է ճգնաժամի մեջ
- ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու Փաշինյանի մեսիջն ուղղված է Արևմուտքին. Սերգեյ Մելքոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան