Մեր տղաներն կրկնակի պատասխանատվությամբ էին մտնում Թուրքիայի և Ադրբեջանի ըմբիշների հետ գոտեմարտերի. Հոգեբան Արկադի Մեհրաբյան
Փետրվարի 12-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի մարզչական կազմի հետ էր նաև հոգեթերապևֆտ,հոգեբան, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի համահիմնադիր Արկադի Մեհրաբյանին։
Panorama.am-ը Մեհրաբյանի հետ զրուցեց մեր մարզիկների հոգեբանական պատրաստվածության շուրջ՝ հաշվի առնելով այն փաստը, որ հայ ըմբիշները մի շարք վճռորոշ գոտեմարտեր ունեցան թուրք և ադրբեջանցի մարզիկների հետ։
Ա. Մեհրաբյան-Մեր բոլոր ըմբշամարտիկներն ամբողջովին պատրաստ էին գոտեմարտերին՝ հատկապես թուրք և ադրբեջանցի մրցակիցների հետ։ Ես նրանց մի մասի հետ անձամբ եմ զբաղվել հոգեբանական պատրաստվածությամբ, օրինակ Արսենի հետ ես վաղուց։
Հոգեբանական պատրաստվածությունն այնպես չէ, որ մարզիկն այդ պահին պատրաստվում է և մտնում գորգ։ Այն երկարատև աշխատանքի արդյունք է։ Ինչպես իրենց մարզիչների հետ մարզումներն են երկար տևում, նույն կերպ էլ իրենց հոգեբանական պատրաստվածության, անձի հոգեբանական որակների կարևորագույն բաղադրիչների վրա աշխատելն է երկար տևում։
Panorama.am-Ի՞նչ հիմունքներով եք աշխատում Հայաստանի ըմբիշների թիմի հետ։
Ա. Մեհրաբյան-Ես կամավորական հիմունքներով եմ աշխատում թիմի հետ։ Ավելի շատ անհատների հետ եմ աշխատում։ Նախկինում մարզիչն էր դիմել ինձ և քանի որ շատերի հետ ենք աշխատում, դարձել է թիմային։
Panorama.am-Գորգ դուրս գալուց առաջ ինչնպիսին էր մեր մարզիկների հոգեբանական վիճակը։
Ա. Մեհրաբյան-Մեր մարզիկների հոգեբանական կամային վիճակը լավ էր, ամուր էր, անգամ 10 րոպեանոց խորհրդակցությունների կարիք էլ չկար։ Մեր տղաներից ոչ մեկի մոտ երերալու նշույլ անգամ չկար, միշտ պատրաստ էին գոտեմարտի, թուրք և ադրբեջանցի մարզիկների հետ առավել բարձր հոգեբանական պատրաստվածությամբ էին դուրս գալիս գոտեմարտերի, քան այլ երկրների մարզիկների հետ։ Այդտեղ կար կրկնակի պատասխանատվության զգացում, արժանապատվության հարց, որովհետև, անկախ նրանից, որ ընդունված է, թե սպորտում այլ երևույթ չպետք է լինի, օրինակ՝ քաղաքականությունն կամ այլ բնույթի, բայց Թուրքիայի և Ադրբեջանի դեպքում, քանի որ վերքերը դեռ թարմ են և չեմ կարծում, որ երբևիցե հնանալու են, այդ երկրների մարզիկների հետ գոտեմարտերին, համենայն դեպս, այլ կերպ էին պատրաստվում։
Օրինակ Արսեն Հարությունյանը և Մալխաս Ամոյանը թուրք ըմբիշի հետ էին եզրափակիչում Մալխասը 7։0 հաղթեց, իսկ Արսենը Հարությունյանը բացարձակ հաղթանակ տարավ՝ 10։0 հաշվով, մեկ րոպե էլ չտևեց։ Արսենի պարագայում ես այդպիսի զգացում ունեի, որ կիսաեզրափակչի ադրբեջանցի մարզիկն էլ, եզրափակչի թուրքն էլ մի տեսակ անկայուն էին։ Ես իրենց նախորդ մենամարտերին հետևել էի և տեսել էի նրանց պատրաստվածության աստիճանը։
Կարծես թե Արսենը գիտեր, թե ինչ պետք է աներ, գծաց գնաց, մտավ, հաղթեց, դուրս եկավ։
Մեր հերոս տարոն Աբրահամյանի եղբայր Արման Աբրահամյանը թուք և ադրբեջանցի մարզիկների հետ չմրցեց, բայց նա բավականին ուժեղ մարզիկների հաղթեց։ Նրա հոգեբանական պատրաստվածությունն էլ էր շատ լավը, որովհետև կիսաեզրափակիչում աշխարհի չեմպիոնին հաղթեց, եզրափակիչի վրացին էլ էր ուժեղ։
Panorama.am-Երկրպագուների կողմից աջակցություն ունեի՞նք։
Ա. Մեհրաբյան-Հայկական համանքը մեզ շատ մեծ աջակցություն էր ցույց տալիս։ Ռումինացիներից հետո ամենամեծ երկրպագուների խումբն էր։ Քանի որ ռումինացիներն առաջ գնացող մարզիկներ չունեին, այդ պատճառով էլ հիմնականը հայ երկրպագուների թիվն ու ձայներն էին։ Մեր սպասածից ավել արդյունք ունեցանք, սահուն գնաց առաջնությունը։ Եզրափակիչների առումով 100 %-անոց արդյունք ցուցաբերեցինք, 4 եզրափակիչ ունեցանք, չորսն էլ հաղթեցինք՝ երկու հունահռոմեական և երկու ազատ ոճի ըմբիշներ չեմպիոն դարձան։ Պատրաստվում ենք օլիմպիական խաղերին, ես մեդալների հույս ունեմ, հուսով եմ՝ մեր տաղները հուսախաբ չեն անի։
Հարակից հրապարակումներ`
- Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Երևան կժամանի ուշացումով․ չվերթը չեղարկվել է
- Արման Անդրեասյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
- Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին՝ դառնալով Եվրոպայի քառակի չեմպիոն
- Ըմբշամարտի ԵԱ. Կնյազ Իբոյանը և Հայկ Պապիկյանը մեկնարակում են հաղթանակով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին