2021 թ. մինչև այսօր մենք մի քանի միլիարդ դոլարի սպառազինության պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ. Արմեն Գրիգորյան
«2020 թվականին Հայաստանի ռազմատեխնիկական համգործակցության 96%-ը Ռուսաստանի դաշնության հետ էր, 2021 թվականից մինչև այսօր մենք մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ, բայց այդ պայմանագրերի մեջ Ռուսաստանի ծավալը 10%-ից էլ ցածր է կազմում»-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ այդ նվազումն օբյեկտիվ պատճառներով են եղել և այն հենց Ռուսաստանի ընտրությունն է։
«Ռուսաստանը կնքել է Հայաստանի հետ պայամանգրերը, բայց չեն մատակարարվել Ուկրաինայում սկսված պատերազմի պատճառով, դրանք կնքվել են 2021 թ. սկզբին՝ 250 մլն դոլարի»,- հայտնեց Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը տեղեկացրեց, որ դիվերսիֆիկացնում են նաև տնտեսության ոլորտը, բայց և ընդունեց, որ արտահանման հիմնական ուղղությունը մնացել է Ռուսաստանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին՝ Գրիգորյանն ասաց, որ վերջինս չի ճանաչում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, սա է Ռուսաստանի և ԵՄ-ի տարբերությունը։
Նա հայտարարեց, որ այն բոլոր գործընկերները, որոնք ընդունում են Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանների հստակեցման, վերարտադրման, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման, Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության հիմք, նրանց հետ ՀՀ իշխանությունները բանակցում են։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը ներկա է Ներքին Հանդում, բայց չի կարողացել կանխել միջադեպը. Արմեն Գրիգորյան
- Հայաստանը ստացել է Ադրբեջանի պատասխանը. Հաստատեց Արմեն Գրիգորյանը
- Արմեն Գրիգորյանը ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ գործընկերության հարցեր