Զելենսկու այցը ՀՀ որոշվել էր Բրիտանիայի պահանջով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցի մասին որոշումն ընդունվել է Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հանդիպման արդյունքում։ Այս մասին հայտնում են 24News-ի իրազեկ աղբյուրները։
«Ըստ մեր անանուն զրուցակցի, Մուրին հաջողվել է Փաշինյանին համոզել ընդունել Զելենսկուն տարածաշրջանային այցի տրամաբանության մեջ՝ այսինքն, նա պետք է մեկներ Բաքու, հետո՝ արդեն Երևան։ Իբրև այցի կազմակերպման «կոնֆետ», բրիտանացիները խոստացել է ՀՀ իշխանություններին, որ կճնշեն Ադրբեջանին, և Զելենսկին Բաքվից Երևան կժամանի հայ ռազմագերիների հետ, որոնց թվում, սակայն, հստակ չէ՝ լինելու՞ էին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։
Բրիտանացիներն այս քայլով փորձելու էին իբր բարձրացնել Զելենսկու վարկանիշն իբրև խաղարարար ու հերթական հարվածը հասցնել հայ-ռուսական հարաբերություններին։
Մեր տեղեկություններով, Փաշինյանը սկզբից ոգևորությամբ ընդունել է այդ միտքը, հետո, սակայն, երբ ներսում սկսել են քննարկել հնարավոր հետևանքները, պայման է դրել, որ կընդունի Ուկրաինայի նախագահին բացառապես տարածաշրջանային այցի շրջանակներում։ Ադրբեջանը, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, հրաժարվել է կազմակերպել նման այց, ուստի Զելենսկու վոյաժը դեպի Երևան չեղարկվել է»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին Հայաստան չի գա
- Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի. Գագիկ Մելքոնյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասի
- ԱԳՆ-ն արձագանքել է Զելենսկու՝ Հայաստան այցի լուրերին
- Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան