Իրանում սկսվել է Փորձագետների խորհրդի և Մեջլիսի ընտրությունների քվեարկությունը
Իրանի բոլոր նահանգներում տեղական ժամանակով ժամը 08:00-ին բացվել են Իրանի Փորձագետների խորհրդի և Մեջլիսի (միապալատ խորհրդարան) ընտրությունների քվեարկության ընտրատեղամասերը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Իրանի ընտրական շտաբի տվյալներով՝ նրանք կաշխատեն 10 ժամ՝ մինչև տեղական ժամանակով ժամը 18:00-ը: Սակայն, ինչպես ավելի վաղ Mehr-ին հայտնել էր գերատեսչության խոսնակ Մոհսեն Իսլամին, անհրաժեշտության դեպքում քվեարկությունը կերկարաձգվի։
«Մոտ 60 միլիոն իրանցի այս տարի ընտրելու իրավունք ունի, և այս իրավունքից օգտվելու համար ընտրողը պետք է ներկայացնի անձը հաստատող հինգ փաստաթղթերից մեկը», - ասել է Էսլամին: Համաշխարհային բանկի 2022 թվականի տվյալներով Իրանում ապրում է ավելի քան 88 միլիոն մարդ։
Իրանում Փորձագետների խորհրդի ընտրություններն անցկացվում են 8 տարին մեկ։ Այս տարի Սահմանադրության պահապանների խորհուրդը (վերապառլամենտական մարմին, որը բաղկացած է հոգևորականների ներկայացուցիչներից) ուսումնասիրել է ավելի քան 500 դիմում՝ պարզելու, թե արդյոք յուրաքանչյուր թեկնածու համապատասխանում է անհրաժեշտ պայմաններին և թույլատրել է մասնակցել ընդամենը 144 դիմորդի։ Մեջլիսի ընտրություններին թույլատրվել է մասնակցել 14912 թեկնածուի, ինչը կազմել է դիմումների ընդհանուր թվի 73%-ը։ Այսպիսով, խորհրդարանի մեկ տեղի համար կպայքարեն 51 հոգի։
Մոտ 190 հազար զինվորական և իրավապահ մարմինների աշխատակիցներ ամբողջ երկրում կներգրավվեն ընտրությունների անվտանգության ապահովման աշխատանքներում, իսկ Իրանի զինված ուժերի ուղղաթիռները կօգտագործվեն երկրի հեռավոր շրջաններից քվեատուփեր առաքելու համար։ Նաև ազգային անվտանգությունն ապահովող բոլոր ծառայությունները, ներառյալ սահմանային անվտանգությունը, կհայտնվեն բարձր պատրաստականության վիճակում։
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կովկասում զարգացող իրադարձությունները մտահոգություններ են առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Իրանում. Աբրահամյան
- Իրանում պայթյուն է որոտացել գլխավոր գազատարի վրա
- Իրանում մահապատժի են ենթարկել Մոսադի հետ համագործակցած օպերատիվ խմբի 4 անդամի
- Իրանում ահաբեկչութունից հետո սլաքներն ուղղված են Իսրայելի կողմը․ իրանցի փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան