Իրանցի երգիչը երեք տարով ազատազրկվել է Գրեմմիի մրցանակակիր երգի համար
Իրանցի փոփ աստղ Շերվին Հաջիփուրը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել «Գրեմմի» մրցանակի դափնեկիր երգի համար։ Այս մասին հայտնում է Alarabiya News-ը։
«Բարայե» երգը, որը գրել է Հաջիփուրը, դարձավ 2022 թվականի սեպտեմբերին 22-ամյա Մահսա Ամինիի մահով առաջացած իրանական բողոքի շարժման հիմնը: Աղջկան կոպիտ կերպով բերման են ենթարկել հիջաբը ոչ ճիշտ կրելու համար, իսկ բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Համազգային ցույցերի ժամանակ երգիչը թողարկեց երգը, իսկ անցած փետրվարին դրա համար արժանացավ Գրեմմիի:
Այնուհետև 71-ամյա Ջիլ Բայդենը բեմ բարձրացավ՝ պարգևատրելու Հաջիփուրին «Լավագույն երգ սոցիալական փոփոխությունների համար» նոր անվանակարգում հաղթելու համար: Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի կինը երգը անվանել է «ազատության և կանանց իրավունքների հզոր և բանաստեղծական կոչ»:
Այսօր երգիչը Instagram-ի իր էջում հայտարարել է, որ դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ «ազգային անվտանգությունը խախտելու նպատակով մարդկանց անկարգությունների դրդելու և հրահրելու համար»։ Հայտնի է, որ նա դատապարտվել է նաև «ռեժիմի դեմ քարոզչության» համար։ Ճաղերի հետևում նա իր ժամանակը կանցկացնի` գրելով «ԱՄՆ վայրագությունները մարդկության դեմ» երգը, ինչպես նաև նրանից կպահանջվի «փաստագրել մարդու իրավունքների խախտումները ԱՄՆ կառավարության կողմից վերջին հարյուրամյակի ընթացքում»: Բացի այդ, դատարանի որոշման համաձայն, Հաջիփուրը պետք է մասնակցի Իսլամական հեղափոխության «ձեռքբերումները» խթանող միջոցառումներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան