Անթալիայում Լավրովը բանակցություններ կվարի Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու մարտի 1-2-ը Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այցի ընթացքում Լավրովը բանակցություններ կվարի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ և կքննարկի հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավիճակն Ուկրաինայում, Անդրկովկասում, պաղեստինա-իսրայելական հարցեր և այլն։
Բացի այդ, դիվանագիտական ֆորումի շրջանակում Լավրովը նախատեսված է հանդիպում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան