Ծաղիկ Վարդանյանը՝ ԱՆ-ին. Դուք ձեր պոլիկլինիկանեից, ամբուլատորիաներից էլ չեմ ասում դեղատներից տեղյա՞կ եք
Առողջապահության կազմակերպիչ, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը, անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսով դեղեր գնելու որոշմանը, գրում է.
«2024թ.փետրվարից առողջապահության նախարարության պաշտոնյաները հանրությանը տեղեկացնում են, որ այլևս երբեք հակաբոբոքային, հակամիկրոբային և այլ դեղեր պետք է ձեռք բերվի էլեկտրոնային դեղատոմսով։ Դե մենք էլ փնտրում էինք այդ հրաշագործ իրավական ակտը՝ հասկանալու համար այդ ինչ են ասում, չկար ու չկար։
Եվ ահա այսօր կառավարության նիստում , վերջապես, ներկայացնում են ՀՀ կառավարության 1080 որոշման մեջ փոփոխիւթյունները։ Ստացվում է , մեր ԱՆ-ն մոգական, գուշակելու հմտություն ունի և դեռ որոշումը կառավարության նիստում քվեարկություն չանցած, արդեն որպես եղած փաստ ներկայացնում է հանրությանը։
Իսկ պատկերացնում եք, հրաշք լիներ և կառավարության անդամներից մեկը դեմ քվեարկեր կամ ուշադիր լսեր և հասկանար որ հերթական չիրականացվող ծրագիրն եք ներկայացնում՝ իրականությունից կտրված, ինչ՞ էիք անելու։
Հ.Գ. Ձեր մոտ «игра наоборот»-ն է, խառնել եք ամեն ինչ, բացահայտել, որ կառավարության նիստերը ձեր համար պարզապես <գալչկա> դնելու ֆորմալ պրոցես է, կարևորը ձեր շրջաբերականներն են։
Իսկ ՀՀ Կառավարություն, ՀՀ առողջապահության նախարարություն դուք ձեր պոլիկլինիկանեից, ամբուլատորիաներից էլ չեմ ասում դեղատներից տեղյա՞կ եք, թե՞ դա կարևոր չի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան