Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, հասույթը կտրամադրվի արցախահայությանը
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, որի հասույթը կտրամադրվի արցախահայությանը:
Բարեգործական խաղը կկայանա ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, մարտի 16-ին: Այս մասին նշված է Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության Գլենդելի «Արարատ» մասնաճյուղը, որն էլ նախաձեռնության հեղինակն է։
«Անդրեյ Ռուբլևը միանում է Կարեն Խաչանովի հետ «Արարատ-Խաչանով» ցուցահանդեսի թենիսի մրցախաղի դրամահավաքին։
Հասույթի մի մասն ուղղվում է արցախահայությանը»,- նշված է կայքում։
Հիշեցնենք, որ անցած տարի ևս Կարեն Խաչանովի Կալիֆոռնիայում մասնակցել է բարեգործական ակցիայի և ցուցադրական հանդիպում անցկացրել՝ ի աջակցություն Արցախի։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Խաչանովը ԱՄՆ-ում մասնակցել է Արցախին աջակցող բարեգործական ակցիային
- Ադրբեջանը պահանջել է պատժել Կարեն Խաչանովին՝ Արցախին աջակցելու համար
- «Շարունակեք հավատալ մինչև վերջ»․ Խաչանովը կրկին աջակցությունն է հայտնել Արցախին
- Կարեն Խաչանով. «Արցախ, դիմացիր»