Հայաստանը մտերիմ գործընկեր և բարեկամ է. ԱՄՆ պետդեպարտամենտ
«ԱՄՆ-ն մեծապես աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ցանկացած խաթարում լուրջ հետևանքներ կունենա»,- հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտից՝ ի պատասխան Radar Armenia-ի հարցման։
Radar Armenia-ն հետաքրքրվել էր, թե արդյո՞ք կա թեժ հակամարտության վտանգ, և ԱՄՆ-ն ինչպե՞ս կարձագանքի, եթե Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացնի Հայաստանի նկատմամբ:
Ըստ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության՝ իրենք մշտապես ընդգծում են «ակնկալիքները, որ ուժի կիրառումն անընդունելի է, և ուշադրությամբ հետևում են իրավիճակին»։
«Հայաստանը մտերիմ գործընկեր և բարեկամ է։ Մենք աշխատում ենք ՀՀ իշխանությունների հետ՝ ամրապնդելու Հայաստանի քաղաքական ու տնտեսական անվտանգությունը»,- նշված է Պետդեպարտամենտի պատասխանում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ պետդեպարտամենտն ազդարարում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցման մասին
- «Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին
- Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Պետդեպարտամենտի զեկույցը, որով Անկարյին մեղադրում են երեխաներ հավաքագրելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան