Մամիջանյան. ԱԺ ամբիոնը հոսող ջուր չի, թող Փաշինյանը թարգի իր երազները պատմել ԱԺ ամբիոնից
«Ստիպված եմ անդրադարձ կատարել ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հերթական հանճարեղ ստերի տարափին»,- այսպես սկսեց ճեպազրույցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Իրավիճակը նրան անեկդոտ է հիշեցրել։ Պատգամավորն այն պատմեց մի քիչ փոփոխված, որպեսզի ցենզուրայի մեջ լինի.
«Մեկը մյուսին ասում է՝ արա դավաճան։
Նա պատասխանում է.
-Դավաճանը հասկացանք, բա արան ո՞րն էր»։
Մամիջանյանի կարծիքով, նույն վիճակում հիմա Նիկոլ Փաշինյանն է։
«Դե գիտենք, որ պարոն Փաշինյանը չի նեղանում դավաճան բառից, դա արդեն ֆիքսել ենք, համակերպվել է այն մտքի հետ, որ ինքը ազգակործան պատուհաս է, բայց նեղանում է արհավիրք բառից։ Շնորհակալություն շատ դրա համար, ես սրանից հետո կփորձեմ նրան արհավիրքով դիմել»,-ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին հայտարարություններին, Հայկ Մամիջանյանը նշեց, որ նախագահի գրասենյակն արդեն արձագանքել է դրան.
«Փաշինյանը երևի իր երազներն է պատմել ԱԺ ամբիոնից, ԱԺ ամբիոնը հոսող ջուր չի, թող թարգի իր երազները պատմել ԱԺ ամբիոնից»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը շարժվում է դեպի նոր արհավիրք. Աբրահամյան
- Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
- Սերժ Սարգսյանը կենցաղային հարցերով կառավարությանը նամակներ էր գրում, բայց չէ՞ր կարող գրել՝ վերահաս արհավիրքի առաջ եք. Փաշինյան