Երբեք չեմ պատկերացրել, որ կարող է իմ հարազատ կրթօջախ մտնեմ ոստիկանի ուղեկցությամբ. Ն. Զարյանի անվան դպրոցի փոխտնօրեն
«Կարմիր գիծը հատեցին այն ժամանակ, երբ մեր դպրոցի աշակետների, ուսուցիչների հետ պետք է հարաբերվեի ոստիկանների ներկայությամբ, դա անթույլատրելի էր»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի փոխտնօրեն Գայանե Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ օրեր շարունակ այս դպրոցում լարված իրավիճակ է։ Կրթության տեսչական մարմնի սռուգումների արդյունքում, ըստ փոխտնօրենների, ծնողների, չարաշահումներ են հայտնաբերվել, ինչից հետո երեք փոխտնօրենները աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։
«35 տարի աշխատում եմ այս դպրոցում, վաստակավոր ուսուցչուհի եմ, երբեք չեմ պատկերացրել, որ կարող է այնպես լինի, որ իմ հարազատ կրթօջախ մտնեմ ոստիկանի ուղեկցությամբ։ Թեև ոստիկանները հետո պարզաբանեցին, որ անչափահասների համար են այստեղ, բայց ամեն դեպքում՝ իրավիճակը նորմալ չէր։ Ավելին, երբեք չեմ պատկերացրել, որ որևէ մեկը մեզ վրա մատ թափ կտա ու կասի՝ դե դուք դեռ կտեսնեք»,-ասել է Գրիգորյանը։
Երեկ ինչպես գրել ենք, դասարանների մեծ մասը դատարկ ու կիսաարկ են եղել։ Ըստ Գրիգորյանի, տնօրենի գործողությունների դեմ բողոքող մանկավարժները փորձել են երեխաներին հրավիրել դասասենյակներ, շարունակել դասապրոցեսը։
«Մենք չենք ուզում, որ նման լարված մթնոլորտ լինի։ Մեր ազատման դիմումների իմաստը եղել է այն, որ կառուցողական մթնոլորտում քննարկենք և լուծում գտնենք իրավիճակին»,- նշել է տիկին Գրիգորյանը։
Նրա փոխանցմամբ՝ անձնական խնդիրներ տնօրենի հետ չունեն ու միակ խնդիրը տնօրենի ոչ կառուցողական աշխատանքի հետ է կապված։
«Բայց ես փաստում եմ, որ, այո՛, չարաշահումներ կան։ Տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել և այդ ստուգումների արդյունքում խմբակների, դասաժամերի հետ կապված չարաշահումներ են արձանագրվել։ Պարզվել է, որ դրանք չեն անցկացվել»,- նշել է դպրոցի փոխտնօրեն։
Նրա խոսքով, իրենց վրա ճնշումներ կան, թույլ չեն տալիս աշխատել հանգիստ մթնոլորտում։
«Մենք չենք ուզում և չենք կարող որևէ սխալ կամ ապօրինությունների մեջ մասնակից լինել։ Մենք չենք ուզում խոսել և փաստել մի բան, որն իրականությանը չի համապատասխանում։ Մինչդեռ, մեզ հորդորվել է, որ երեխաներին տեղյակ պահենք, որ իրենք մասնակցել են խմբակների աշխատանքներին»,- պարզաբանել է Գ. Գրիգորյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ն. Զարյանի անվան դպրոցում դասարանների մեծ մասում դասապրոցեսը տապալված է
- 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը ահաբեկում է երեխաներին. ծնողները դիմել են ոստիկանություն
- Տնօրենն ինձ մեղադրում է՝ դուք դասարանից դուրս եք գալիս, գնում եք ուսուցչանոց, տետր եք բերում. Ն.Զարյանի անվան դպրոցի ուսւոցչուհի
- Այս պահին քննարկում է գնում փոխտնօրենների հետ, ներքին խնդիրներ են. Ն. Զարյանի անվ. դպրոցի տնօրեն
- Ի՞նչ է կատարվում Նաիրի Զարյանի անվ. դպրոցում. Մանրամասնում է ծնող պատգամավորը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան