Լյոշա, շնորհակալ եմ երջանիկ 26 տարիների համար. Նավալնիի կնոջ հրաժեշտը
«Լյոշա, շնորհակալ եմ 26 տարվա կատարյալ երջանկության համար։ Այո, նույնիսկ վերջին երեք տարիների երջանկության համար։. Սիրո համար, ինձ միշտ աջակցելու, նույնիսկ բանտից ծիծաղեցնելու համար, իմ մասին միշտ մտածելու համար»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան։
Նա նշել է՝ չգիտի, թե ինչպես է ապրելու առանց Նավալնու։
«Բայց ես կփորձեմ այնպես անել, որ դու այնտեղ՝ վերևում ինձանով ուրախանաս և հպարտանաս։ Չգիտեմ՝ կկարողանա՞մ գլուխ հանել, թե՞ ոչ, բայց կփորձեմ։ Մի օր անպայման կհանդիպենք։ Ես այնքան շատ չասված պատմություններ ունեմ քեզ համար, և այնքան շատ երգեր ունեմ քեզ համար հեռախոսում պահած, դրանք մեր մասին են, և ես շատ էի ուզում, որ դու լսեիր։ Այնպես էի ուզում տեսնել, որ դու լսում ես դրանք, ծիծաղում, հետո գրկում ինձ»,-գրել է կինը։
Հարակից հրապարակումներ`
- Նավալնիին հուղարկավորեցին մոսկովյան գերեզմանոցում
- Ալեքսեյ Նավալնու հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա