Նավալնիին հուղարկավորեցին մոսկովյան գերեզմանոցում
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությանը հարյուրավոր մարդիկ են մասնակցել։ Այս մասին գրում է BBC-ն։
Ուրբաթ առավոտյան սգավորները ծափահարել են, երբ նրա մարմինը տեղափոխել են Մոսկվայի ծայրամասում գտնվող եկեղեցի, նրանցից ոմանք բղավել են՝ «դու չես վախեցել, և մենք նույնպես»:
Քաղաքում մեծաքանակ ոստիկաններ են եղել։
«Պուտինի քննադատը մահացել է Արկտիկայի բանտում, որտեղ նրան պահել են քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներով:
Պաշտոնյաները հայտնել են, որ Նավալնին մահացել է բնական մահով, սակայն նրա կինը մեղադրել է նախագահ Վլադիմիր Պուտինին նրա մահվան մեջ»,-գրում է աղբյուրը։
CNN-ն էլ գրում է, որ Նավալնիին հուղարկավորել են ուրբաթ օրը մոսկովյան գերեզմանոցում՝ Ռուսաստանի բանտային ծառայության կողմից նրա մահվան հայտարարությունից ուղիղ երկու շաբաթ անց։