Ինձ ավելի շատ անհանգստացնում է ադրբեջանցիների առկայությունը Ջերմուկում, Սյունիքում, քան ռուսներինը՝ «Զվարթնոց»-ում. Մամիջանյան
«Չեք հավատա, ժամանակին Մյունխենյան գագաթնաժողովը Հայաստաի համար ոչ թե խայտառակության, այլ գովեստի վայր էր, երբ բոլոր ներկայացուցիչներն ասում էին՝ Հայաստանին հաջողվել է անել անհնարինը, իրականացնել և-և-ի քաղաքականություն»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով մեկ գիշերում ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշման մասին հարցին։
ՀՀԿ-ական պատգամավորն ասաց՝ որոշ գործընկերներ Հայաստանին ասել են, իրենց համար ընդունելի չէ և-և-ի քաղաքականությունը, ընդ որում այդ գործընկերները Մոսկվայում չէին։ Նա հիշեցեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուցերկու տարի անց Հայաստանը կարողացավ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ CEPA-ն։
Անդրադառնալով «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրս բերման մասին հայտարարություններին՝ Մամիջանյանը հայտարարեց, հետաքրքիր է, բացահայտումները երկա՞ր են շարունակվելու ՔՊ-ում։
«Քնում-հելնում են, բաներ են իմանում մեր երկրի մասին։ Վեց տարի անցել է, հայտնաբերել են, որ «Զվարթնոց»-ում...Ի տարբերություն իրենց, ես հասկանում եմ, թե ինչ պայմանագրային բազայի հիման վրա են նրանք այնտեղ, չեմ դիտարկում այն ինքնիշխանության համար աղետ կամ կասկած, այն ՀԱՊԿ արտաքին սահման է։ Ինձ ավելի շատ է անհանգստացնում է ադրբեջանցիների առլայությւոնը Ջերմուկից մեկ կմ այն կողմ, Վարդենիսից մի քիչ այն կողմ, Սյունիքում, ինձ անհագստացնում է Եռաբլում դրոշների ձայնը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։