«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ձկնկիթի մատակարարման հարցում
Ռոսսելխոզնադզորը լաբորատոր հետազոտություններիկ ընթացքում խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր ձկնկիթի և Բելառուսից մսի պահածոների մատակարարման հետ կապված։ Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել պետական մարմինը։
«Ռոսսելխոզնադզորը լաբորատոր մոնիտորինգի ժամանակ հայտնաբերել է Եվրասիական տնտեսական միության երկրների մի քանի ընկերությունների կողմից Ռուսաստանին մատակարարվող սննդամթերքի անհամապատասխանություններ»,-նշում են Ռոսսելխոզնադզորից ու մանրամասնում, որ օրենսդրական պահանջներին չհամապատասխանող ապրանքների ներքին շուկա տեղափոխումը կանխելու նպատակով Ծառայությունը ձեռնարկել է միջոցներ։
Ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել «Մաքս Ֆիշ» ընկերության ծիածանափայլ իշխանի կարմիր հատիկավոր ձկնկիթի և սառեցված կարմիր ձկնկիթի ներկրման առումով, քանի որ դրանցում հայտնաբերվել են կոլիֆորմներ։
Կոլիֆորմները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական կանոնների, փոխադրման և վաճառքի, ջերմաստիճանի, ինչպես նաև արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան