Սերդար Քըլըչ. Պայմաններ ենք ստեղծում երկու երկրների միջև առևտուրը շարունակելու ուղղությամբ
«Հայ-թուրքական սահմանի բացումը միակ քայլը չէ։ Մենք այլ քայլեր ենք ձեռնարկում հարաբերությունների կարգավորման համար»,-հայտարարեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։
Նրա խոսքով, պայմաններ են ստեղծվում երկու երկրների միջև առևտուրը շարունակելու ուղղությամբ։
«Հայաստանի որոշ քաղաքացիներ ապրում են Ստամբուլում։ Այստեղ նույնիսկ ներդրումներ են անում։ Մենք բարենպաստ պայմաններ ենք ստեղծում Հայաստանի քաղաքացիների համար Թուրքիայում ապրելու նպատակով»,- ասաց Քըլըչը։
Նա հիշեցրեց, որ 1993-ին Թուրքիան միաժամանակ փակել է Հայաստանի հետ օդային ու ցամաքային սահմանները։
«Մենք պայմանավորվել ենք ցամաքային սահմանը բացել դիվանագիտական անձնագիր ունեցող մարդկանց, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար։ Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի միավորենք մեր հայացքները»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև իրականացվում են ավաիչվերթներ, ինչը վկայում է երկու երկրների քաղաքացիների միջև երկխոսության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան