Սերդար Քըլըչը Ռուբինյանին առաջարկեց հանդիպել հաջորդ շաբաթ Երևանում
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին առաջարկեց հանդիպել Երևանում։
«Ես պարոն Ռուբինյանին առաջարկում եմ հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում, ու այն դարձնենք պատմական իրադարձություն»,-ասաց թուրք դիվանագետը։
«Շատ լավ, մենք ձեզ հետ դա կքննարկենք և կորոշենք թորտեղ և երբ հանդիպենք»,-ի պատասխան հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան