Բերել դեմ են տվել, ասում են՝ նախկին կադաստրային սխալի համար դու պետք է փող տաս.Կոնդի բնակիչ Սպարտակ Նազարյան
«Մեր մոտ՝ Կոնդում, նախկինում տեղի է ունեցել չափագրում, որը սխալ է կատարվել»,-հայտնեց Երևանի քաղաքապետարանի դեմ բողոքի ակցիայի մասնակից, Կոնդ թաղամասի բնակիչ Սպարտակ Նազարյանը։
Նա բացատրեց, որ Կոնդի տների 90 %-ը հին են և հիմնականում շենքերի հիմքերը 1.5 մետր լայնության հողից և քարից կառուցած պատեր են։
«Նախկինում, որ եկել չափագրել են՝ չափն վերցրել են պատի ներսի մասերից։ Իմ տունը պարսպապատ տուն է։ Նախկինում չափագրել էին 475 ք/մ, նոր չափագրմամբ կազմել է 512 ք/մ։ Որտեղից է գոյացել այդ սխալը՝ հաստ պատերն իմ տարածքից դուրս չափելով։ Հիմա փոխանակ սխալ չափագրողին տույժի ենթարկեն դատի տան, որն իմ զավակներց խլել է իմ հասանելիք գումարը, իմ տունը, դրա փոխարեն քաղաքապետարանի ավագանու որոշմամբ եկել է թուղթ, թե պետք է 1մլն 400 հազար դրամ մուծեմ, որ նոր գրքույկ ստանամ։ Հարց է առաջանում՝ ուրիշի հանցագործության համար, որն այսքան տարի ինձ խաբել է, ես ինչու պետք է հատուցեմ»-ասաց Սպարտակ Նազարյանը։
Նա հայտնեց, որ եթե պետությունը սխալ է արել ապա թող իր վրա վերցնի սխալը և ուղղի, իսկ կոնդեցիները պահանջում են, որ այդ փաստաթղթերի համար հաստատագրված գումար մուծեն՝ 20-30 հազար դրամ, բայց ոչ կադաստրային արժեքի 2 %-ը։
«Բերել դեմ են տվել, ասում են՝ նախկին կադաստրային սխալի համար դու պետք է բերես փող տաս»,-վրդովվեց Կոնդի բնակիչը։
Նա հայտնեց, որ իր տունը 1895 թվականի կառուցած է և մաշվածության համար պետք է գույքահարկն ամեն տարի պակասի, բայց իր դեպքում հակառակն է։
«1895թ թվականի տան համար մինչև հեղափոխությունը ես մուծել եմ 28 հազար դրամ գույքահարկ, հեղափոխությունից հետո մուծեցի 130 հազար դրամ, հասկացանք՝ իրավիճակ է փոխվել։ Այս տարվա համար ես պետք է մուծեմ 190 հազար դրամ, 2026 թվականին պետք մուծեմ 400 հազար դրամ։ Ես թոշակառու մարդ եմ, այն կազմում է 1000 դոլար և ամեն տարի բարձրանալու է, ինպես պետք է մուծեմ։ Սրա տրամաբանական ավարտն այն է, որ չեմ կարողանա մուծել, տունը կընկնի տուգանքների տակ, հետո կգան այդ տուգանքների համար ինձ տնից կհանեն»,- ասաց Սպարտակ Նազարյանը։
Նա հայտնեց, որ միշտ էլ կողմ են եղել, որ Կոնդ թաղամասի հողերն իրացվեն, բայց դրա համար պետք է նորմալ փոխհատուցում տան բնակիչներին։
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք պատրաստվում 2 %-ը վճարել, քանի որ այն քաղաքապետարանի սխալի ու անգործության արդյունքն է. Կոնդի բնակիչ
- «Հրապարակ». «Կոնդի նախագիծը» սպառնում է դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության սև էջերից մեկը
- Թուր ու թվանքով կոնդեցիները ելնելու են ոտքի. Կոնդի բնակիչ
- Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման. Տիգրան Ավինյան
- Ադրբեջանը ֆիլմ է նկարել, որտեղ երևում են նկարահանումներ Երևանում, Կոնդի թաղամասում․ Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին