Վահե Սարգսյան. Ուրեմն ասեմ` լսի, Էդմոն
Դաշնակցական գործիչ, «Երկիր»-ի խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Էդմոն Մարուքյանի՝ պաշտոնից ազատման դիմում է ներկայացնելուն.
«Գրել է` վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում... ու թռել։
Ուրեմն ասեմ` լսի, Էդմոն.
֊ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական տեսլականը նույնն է, նա անկեղծորեն ու անշեղորեն գործում է իբրև այն նույն դավաճանը, ինչ 2022֊ի մարտին, երբ դու թքելով հայ ժողովրդի ապագայի ու Հայաստանի պետականության վրա` տեղավորվեցիր նրա հարմար ու փափուկ մասում,
֊ այս երկու տարիներին ճոխ աշխատավարձի, գործուղումների ու այլնի տեքսով մսխել տասնյակ միլիոններ ՀՀ հարկատուների գրպանից (կոնկրետ թվերը` շուտով),
֊ իրականում դու ոչ թե աշխատել ես արտաքին, այլ ներքին ճակատում, և քո հիմնական խնդիրն է ներքին վտանգներից զերծ եղել պահել շեֆիդ այն մասը, որտեղ տեղավորվել էիր հարմար և տաքուկ։
ՀՀ դավաճան ու հանցավոր իշխանությանը հավատարիմ ծառայելու, դավադիր պատերազմից հետո դավաճանի ձեռքը սեղմելու, հանուն 30 արծաթի հայ ժողովրդին խաբելու, մոլորեցնելու քո ստոր վարքագծով նույնքան հանցագործ ես, հավասարաչափ Նիկոլ, և այդ ամենի համար դեռ պատասխան ես տալու օրենքի, բարոյականության, պատմության ու սերունդների առջև։
Առայժմ` էսքանը»։
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
- Խաղաղության պայմանագիրը դեռ պատրաստ չէ. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան