Տիրան Խաչատրյանին կալանքից ազատելու միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի մարտի 4-ին
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում ավարտվեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի և մյուսների գործով առաջին դռնբաց դատական նիստը։Դատարանը հեռացավ՝ քննելու Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին փաստաբանների ներկայացրած միջնորդությունը։
Դատարանի կայացրած վճիռը կհրապարակվի մարտի 4-ին, ժամը 11:00-ին: Հիշեցնենք՝ փաստաբանները միջնորդեցին փոխել Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը՝ կիրառելով կա՛մ վարչական հսկողություն, կա՛մ տնային կալանք, կա՛մ հաջորդ այլընտրանքը՝ 2 մլն դրամի չափով գրավ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան