Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Հանդիպմանը մասնակցում են նաև կառավարության անդամներ, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։
Իշխանական պատգամավորները «Ազատության» հետ զրույցում հանդիպման օրակարգից մանրամասներ գրեթե չհայտնեցին։ Շատ ընդհանրական միայն նշեցին՝ քննարկելու են հարցերի լայն շրջանակ։
Երեկ խորհրդարանի խոսնակը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է մտածի Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին։
«Ազատությունը» ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանից հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք նման քննարկում ԵՄ-ի հետ:
«Մենք Եվրամիության հետ ունենք խորացող օրակարգ, ունենք և մի շարք տարաբնույթ հարցեր կարող ենք քննարկել։ Որևէ հարց չեմ կարող բացառել»,-պատասխանեց Խանդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովն ու Բայրամովը հաստատել են Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
- Մամիջանյան. ԱԺ ամբիոնը հոսող ջուր չի, թող Փաշինյանը թարգի իր երազները պատմել ԱԺ ամբիոնից
- Նիկոլ Փաշինյանը մեզ բերել է «չվերադարձի կետ»․ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան