Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիան մտադիր չէ իր զորքերը ուղարկել Ուկրաինա: France Inter-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները։
«Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար, մենք զորքեր չենք ուղարկի մարտական գործողություններ իրականացնելու համար։ Շրջանակը հստակ է եղել՝ կանխել Ռուսաստանի հաղթանակը՝ առանց նրա հետ կռվելու։ Այս շրջանակներում ոչինչ չի բացառվում՝ այս մասին ասել է հանրապետության նախագահը»,- նշել է Սեժուրնեն։
.@steph_sejourne : "Il y a un cadre clair qui a été fixé : mettre en échec la Russie sans faire la guerre à la Russie. Dans ce cadre-là, rien n'est exclu." #le69inter pic.twitter.com/MruV1ZpHiG
— France Inter (@franceinter) March 1, 2024
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին