«Հրապարակ». ՔՊ-ում հետ են կանգնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելու մտքից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դեռ անցած տարեվերջին համառ լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ-ական իշխանությունը որոշել է չսպասել հերթական ընտրություններին, այլ ուզում է նախ Սահմանադրություն փոխել, ապա արտահերթ ընտրություններ անել, քանի դեռ նոր ընդդիմություն չի ձևավորվել։ Սակայն իշխանության կատարած հաշվարկների արդյունքում ՔՊ-ում, մեզ հասած տեղեկություններով, հետ են կանգնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելու մտքից, որը նեղ շրջանակում քննարկում էին վերջին ամիսներին։ Իշխանական թիմում եկել են եզրակացության, որ հաղթելը բավականին բարդ է լինելու, և այս կասկածները նրանց սիրտը սողոսկել են Երևանի ավագանու ընտրություններից հետո:
ՔՊ-ում կասկած չունեն, որ համապետական ընտրություններին գրեթե նույն ճակատագրին են արժանանալու, ուստի պետք է գնալ հերթական ընտրությունների և այս երկամյա ժամկետն օգտագործել վարկանիշ բարձրացնելու համար։ Իշխանական թիմի ներկայացուցչի կարծիքով, թերևս նաև սրանով է պայմանավորված հակառուսական այս հիստերիան և դեպի Եվրոպա վիրտուալ «ուղևորությունը»։ Արցախի կորստից հետո ՀՀ բնակչության մեծ մասը հիասթափված է Ռուսաստանից, ուստի հակառուսական քաղաքականությունը կարող է վարկանիշ բարձրացնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան