Կոտայքի մարզում ջրանցքում հայտնաբերված կնոջ դին դուրս է բերվել ցանցային կռունկով
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այն նախաձեռնվել է փետրվարի 26-ին Նոր Հաճն քաղաքի կամրջի տակ՝ ջրանցքում հայտնաբերված կնոջ մահվան փաստով:
Այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ ջրանցքում կնոջ դի է նկատվում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ shamshyan.com-ի, դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Գ․ Ա.-ի դին:Այն դուրս են բերել ջրանցքի ցանցային կռունկի միջոցով, ապա դատաբժշկի՝ դին զննելուց հետո, փրկարարներն այն պատգարակով մոտեցրել են դիատարին:
Հարակից հրապարակումներ`
- Լոռիում դի է հայտնաբերվել
- Նոր Արեշում պայթյունի վայրում փլատակներից երկու դի է դուրս բերվել
- Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել Չերչիլի պրոթեզը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան