Արտակարգ դեպք Երևանում. Ուղևորներով լի ավտոբուսից վարորդը իջել է, ավտոբուսը առաջ է ընթացել, կոտրել ծառեր
Երեկ՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 70-ամյա Համբարձում Ախրաբյանը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Hyundai» մակնիշի թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբոսը Դավիթ Բեկի փողոցում կայանել է և իջել ավտոմեքենայից։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը ժողովրդի լեզվով ասած «ռուչնոյը» չի քաշել, ինչի պատճառով էլ ավտոբուսը, որում եղել է մոտ 30-ից ավելի ուղևոր մոտ 150 մետր ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմացի բազալտե եզրաքարերին և հայտնվել կանաչ գազոնում՝ կոտրելով 2 ծառ։
Բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել ուղևորներից մի քանիսին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան