Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների ղեկավարները քննարկում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության ավարտը
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների ղեկավարները քննարկում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության ավարտը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանի երկաթուղու խորհրդի նախագահ Ռովշան Ռուստամովի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վրաստան։
Այցի նպատակն է ծանոթանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի շինարարության, վերականգնման և վերակառուցման աշխատանքներին։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը կհանդիպի նաև Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային գերատեսչությունների ղեկավարների հետ։
1tv.ge-ն գրում է, որ հանդիպման հիմնական թեման լինելու է նշված նախագծի ավարտը և բեռնափոխադրումների ծավալների ավելացումը։
Աշխատանքները շարունակվում են Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի վրա, որը հանդիսանում է Միջին միջանցքի հիմնական ճյուղը։ Այս ճանապարհի վրացական հատվածի ընդլայնման աշխատանքները կավարտվեն մի քանի ամսից։ Այսպիսով, Բաքու-Թբիլիսի-Կարսի հզորությունը մեկ միլիոն տոննայից կհասնի 5 միլիոն տոննայի։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան